Սպորտ

Ռիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների

իջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն բավարարել է AIBA-ի (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա)`  Խաղերի ժամանակ տղամարդ բռնցքամարտիկների պաշպանիչ սաղավարտներ չկրելու առաջարկը:

«Մենք ուրախ ենք, որ ՄՕԿ-ը բավարարել է մեր առաջարկը: Այս որոշմանը բռնցքամարտի սիրահարները երկար ժամանակ է ինչ սպասում էին: Մեր հաշվարկները և հետազոտությունները ցույց են տվել, որ սաղավարտներից ազատվելը բռնցքամարտի համար միայն օգտակար է», — ընդգծել է AIBA-ի նախագահ Չին-Կուո Վուն:

Տղամարդկանց սիրողական բռնցքամարտում սաղավարտների կրելը դադարեցվել է 2013 թվականից: AIBA-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առանց սաղավարտների մենամարտելն ավելի անվնաս է: Անհամեմատ քչացել են մարզիկների ուղեղի ցնցումներ ստանալու և վնասվածքների քանակը:

Առանց սաղավարտների բռնցքամարտիկները վերջին անգամ մրցել են 1984 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում:

Back to top button