Միջազգային

Նուսայբիում ՔԱԿ հարձակումից զոհվել է թուրք 2 ոստիկան, 14- ը վիրավորվել են

լուսանկարը՝ AP- ի

Թուրքիայի հարավ- արեւելքում՝ Նուսայբին քաղաքում ոստինականության հանրակացարանի մոտ նախօրեին պայյթուցիկով լի մեքենայի պայթյունից զոհվել է երկու ոստիկան, եւս 14- ը վիրավորվել է, հայտնում է «Հյուրիեթը»։ Պայթյունից հետո Քրդական աշխատավորական կուսակցության մարիկները ականանետերով կրակ են բացել, ոստիկանությունը պատասխանել է։ Չորս վիրավոր գտնվում է ծանր վիճակում։

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ 2015-ի հուլիսից՝ ՔԱԿ- ի հետ հակամարտության վերսկսումից հետո զոհվել է 270 թուրք զինվորական եւ ոստիկան։ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնում է, որ այս ընթացքում զոհվել է 1000- ից ավելի քուրդ մարտիկ։

Back to top button