ԿարևորՔաղաքական

Մոգերինին ամփոփել է Բաքու եւ Երեւան այցը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության օրակարգում է, Լեռնային Ղարաբաղի բաց վերքը մինչև հիմա բաժանում է Հայաստանին և Ադրբեջանի ժողովուրդներին»,-  տարածաշրջանային այցն անփոփող այս գրառումն իր բլոգում կատարել է Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Նոր եմ վերադարձել Հայաստանից և Ադրբեջանից, որոնք կամուրջ են հանդիսանում Եվրոպայի և Ասիայի միջև:Դրանք երկու երկրներ են, որոնք, հակառակ առկա բարդություններին և հակասություններին, շարունակում են ամրապնդել փխրում ժողովրդավարությունը: Դա շատ հագեցած հանդիպում էր, որի ընթացքում ես հանդիպել եմ Եվրամիության երկու կարևոր գործընկեր երկների ղեկավարների, քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- գրել է Ֆեդերիկա Մոգերինին:

Back to top button