Տնտեսական

«Կոկա Կոլան» ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկել է դատարանում

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ ընկերություն դատական կարգով բողոքարկել է ՏՄՊՊՀ փետրվարի 26-ի՝ ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար 50 մլն դրամով տուգանելու որոշումը։

Ընկերության այսօր տարածած հաղորդագրության մեջ  նշված է, «…կատարված պնդումներն անհիմն են։ Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ»:

Back to top button