Հասարակություն

Ամլացված  թափառող կենդանիների հերթական խմբաքանակը բաց է թողնվել Երևանի առանձին հատվածներում

Ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում է թափառող շների ամլացում (ստերիլիզացիա): Ըստ այդմ, կենդանիները ենթարկվում են համապատասխան պատվաստումների՝  հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը,  ինչպես նաև հիվանդ և ագրեսիվ վարք դրսևորող շների որոշակի  տարածքներ ներթափանցումը կանխելու նպատակով: Ամլացված  շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել մայրաքաղաքի վարչական շրջանների առանձին տարածքներում:

Թափառող կենդանիները բուժման փուլն անցնելուց հետո որևէ վտանգ չեն ներկայացնում և պարտադիր կրում են վզնոցներ: Գործընթացը շարունակական բնույթ կկրի:

Back to top button