Միջազգային

Սիրիական Համայում ավելի քան 30 բնակավայրեր միացել են հրադադարին

Սիրիայում ազգային հաշտեցման գործընթացին միացել են սիրիական Համա նահանգի ավելի քան 30 բնակավայրեր: Այս մասին հայտնել է Համայի հաշտեցման խմբի ղեկավար փոխգնդապետ Գերման Ռուդենկոն, փոխանցում է RIA Novosti-ն:

Մարզաֆ բնակավայրում երեկ կայացել է ավագների խորհուրդ, որի շրջանակում շեյխ Ահմեդ Մուբարաքը Հաշտեցման համակարգման կենտրոնի ռուս սպաների միջնորդությամբ ստորագրել է տեղի իշխանությունների հետ համաձայնագիր՝ խաղաղ գործընթացին միանալու մասին։

Back to top button