Հասարակություն

ՀՄՀ-ն 24 տարեկան է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նշում է իր ստեղծման 24-ամյակը:

«Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը Հայրենիքում և Սփյուռքում, մեկտեղելով հայրենիքը զորացնելու կամքն ու անսպառ նվիրումը, Հիմնադրամը մայր հողում կառուցում է ճանապարհ, ջրատար, դպրոց ու հիվանդանոց եւ վերստին հաստատում հայի` ապրելու եւ արարելու իրավունքը: Միացյալ ջանքերով նոր կյանք ստացած գյուղերն ու քաղաքները մեր միասնական ձեռքբերումն են ու ներկան, որ պիտի փոխանցենք մեր ժառանգներին»,-ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան համահայկական հիմնադրամը»:

Back to top button