Հասարակություն

Հայաստանը մասնակցել է Վիեննայի Օղու փառատոնին

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»: Հայաստանից բացի իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել ՌԴ-ը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան:

Հայկական ոգելից խմիչքների արտադրությունը ներկայացված էր մրգային օղիների շուկայում առաջատարներ համարվող ABRI, Armenian Wine և Artsakh ապրանքանիշների տակ արտադրվող զանազան ապրանքատեսակներով:

Փառատոնին հրավիրված էին մեծ թվով ավստրիացի հասարակական ու քաղաքական գործիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Հայկական արտադրության մրգային օղիներն արժանացան լավագույն գնահատանքի և դեսպանությունը ավստրիական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց առաջիկայում կայանալիք հայ-ավստրիական բիզնես համաժողովին հայ արտադրողների հետ հանդիպում կազմակերպելու և գործակցության հնարավորությունները քննարկելու ուղղությամբ:

Back to top button