Հասարակություն

Արագածոտնի ու Շիրակի մարզերը նոր ղեկավարներ ունեն

hasmikdilanyan
Արագածոտնի ու Շիրակի մարզերը նոր ղեկավարներ ունեցան: Կառավարության որոշմամբ, Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է: Շիրակի մարզպետ էլ նշանակվեց Հովսեփ Սիմոնյանը, ում ներկայացնելիս Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ մարզպետարանում աշխատելու բազմամյա փորձ ունի, տեղյակ է Շիրակի մարզի սոցիալ- տնտեսական խնդիրներից, և հույս հայտնեց, որ մարզում կառավարության աջակցությամբ առաջընթաց կգրանցվի:

Back to top button