ՀասարակությունՑեղասպանություն 100

«Ցեղասպանության որբերը» կհեռարձակվի ամերիկյան PBS- ով

ԱՄՆ հանրային հեռուստատեսությունը` PBS- ը մինչեւ ապրիլի 24- ը իր 300 կայաններով կտարածի Էմմիի մրցանակակիր «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը։ Armenoid Productions- ի այս ֆիլմն ընտրել է Ազգային կրթական հեռահաղորդակցման ասոցիացիան, հայտնում է «Ասպարեզը»։

«Ես կոչ եմ անում ամերիկահայերին կապվել իրենց տեղական հանրային հեռուստաընկերությունների ծրագրերի բաժինների հետ՝ նրանց կոչ անելով եթեր հեռարձակել «Ցեղասպանության որբերը» ֆիլմի հատուկ վաթսուն րոպեանոց տարբերակը, որը հովանավորվել է  Ազգային կրթական հեռահաղորդակցման ասոցացիայի կողմից»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Բարեդ Մարոնյանը։

Չորս անգամ տարածաշրրանային Էմմի մրցանակի արժանացած ռեժիսորի ֆիլմը նախկինում էլ է հեռարձակվել PBS կայաններով։

Back to top button