ԿարևորՔաղաքական

Ստատուս-քվոյի պահպանումը որևէ մեկի շահերից չի բխում, հայտարարում են Նալբանդյանն ու Մոգերինին

arminegevorgyan

Եվրամիությունն անվերապահորեն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որը հիմնված է եռանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների վրա, այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝  Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ամփոփելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի հայաստանյան բանակցությունների արդյունքները՝ Նալբանդյանը շեշտել է, որ Երևանն ու Բրյուսելը  համակարծիք են,  իրավիճակի ստատուս-քվոյի պահպանումը որևէ մեկի շահերից չի բխում:

 

«Իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության  մեխանիզմի ստեղծումից  հրաժարումը,  ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը»,- ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը՝ անդրադառնալով ԵՄ ներկայացուցչի հետ քննարկումներին։

Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով,  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ համար առաջնահերթություն է, և ղարաբաղայան հիմանհարցը լուծվելու  է բացառապես խաղաղ ճանապարահով։ «Պետք է լինի խաղաղ կարգավորում միջազգային իրավունքի նորմերի  համաձայն։ ԵՄ- ն աջակցում է Մինսկի խմբի  համանախագահներին ՝ բարձր մակարդակով  բանակցությունների անցկացման ուղղությամբ։ Վերջին շրջանում նկատվում է նաև   լարվածության թուլացման ուղղությամբ իրականացվող  քայլեր, ինչը շատ կարևոր  է։ Պետք է ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, բռնությունների աճից, որոնք վնասում են խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասաց ԵՄ բարձր ներկայացուցիչը։

ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար: Հայաստանը պատրաստ  է  ամրապնդել և ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Առաջին այացից տպավորված՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ցանկանում  է   լինել լավ գործընկեր:  «Այս  համագործակցությունը ապացույց է այն բանի, որ  նույնիսկ դժվար ժամանակներում Եվրամիությունն  առաջին առևտրային գործընկերն է Հայաստանի համար, առաջին ներդրողը Հայաստանում, առաջին դրամաշնորհատուն: Բայց խոսքը միայն փողը չէ»,- եզրափակեց Մոգերինին։

Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հանձնաժողովի  փոխնախագահի հետ խոսել  է  նաև  Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու  մասին: «Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականներ։ Այդպիսով՝ մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ, սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում, և հայկական կողմը արժևորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը»,- ասաց նախարարը։

Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը,որը  համագործակացություն լայն հնարավորթություններ է բացելու, նկատեց նախարար Նալբանդյանը։ Իսկ արդեն եզրափակելով բանակցությունների արդյունքները՝ նա ընդգծեց , որ Հյաստան- ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակաի վրա և ունեն խոստումնալից հեռանկարներ:

Back to top button