Քաղաքական

ՀԱՊԿ ԽՎ երեւանյան նիստի օրակարգում ահաբեկչության դեմ պայքարն է

Մարտի 11-ին և 12-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ռուս խորհրդարանականները մտադիր են գործընկերների հետ քննարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ու հակազդեցությունը ծայրահեղական սպառնալիքները, գործակալությանն է հայտնել ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անատոլի Վիբորնին:

«Նախորդ տարեվերջին սրվեցին ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքները, դրանք առավել արդիական են դարձել, ուստի քննարկվող հարցերից առաջինը կլինի այն միջոցների քննարկումը, որոնք ձեռնարկում է կազմակերպությունը՝ կասեցնելու համար դրանք»,-ասել է պատգամավորը:

Վիբորնին հավելել է, որ անդրադարձ կլինի նաև ընթացիկ տարում ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին: «Համապաստախանաբար, շեշտը կդրի ՀԱՊԿ հավաքական ուժերի միջոցների և կառավարման համակարգերի կատարելագործման վրա, առաջին հերթին արագ արձագանքման ուժերի և միասնական տարածաշրջանային ստորբաժանումների մասով: Հատուկ ուշադրություն կդարձվի որոշումների օպերատիվ կայացմանը, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների անցկացմանը»,-ասել է խորհրդարանականը` հիշեցնելով, որ առաջիկայում Հայաստանում կանցկացվեն «Կոբալտ-2016» օպերատիվ-տակտիկական զորավարժություններ:

Back to top button