ՍպորտՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանությանը նվիրված Մանվել Մամոյանի սահմանած գինեսի ռեկորդը հաստատվել է

sonahakobyan
Հատակից հրում ուղղահայաց դիրքով վարժությամբ Մանվել Մամոյանը նոր ռեկորդ է սահմանել և այն նվիրել հայ և եզդի ժողովուրդների ցեղասպանության հիշատակին: Ներկայացնելով դեռևս  նախորդ տարեվերջին  իր սահմանած ռեկորդը՝ Մանվել Մամոյանը լրագրողներին հայտնել է, որ պատրաստվում է նոր ռեկորդներ սահմանել:  Ռեկորդակիրը կասկած չունի, որ իր սպասելիքները կիրականանան:

 

Հայոց ցեղասպանությանը նվիրված գինեսի ռեկորդը պաշտոնապես հաստատվել է և գինեսի վկայականն արդեն Հայաստանում է: 1 րոպեում ուղղահայաց դիրքում հենում-ծալում վարժությունը 27 անգամ իրականացնելու համար ագությամբ եզդի մարզիկ Մանվել Մամոյանը նախորդ տարվա հոկտեմբերին սահմանեց գինեսի նոր ռեկորդ: Վարժությունը ներկայացնելիս Մանվել Մամոյանը նշել է, որ այն նվիրվելու է հայ և եզդի զոհերի հիշատակին:

Մանվել Մամոյանը նաև նշեց, որ այս պահին ևս 5 ռեկորդ իրականացնելու հայտ է ներկայացրել, և մինչև տարեվերջ պատրաստ է անգամ 10 ռեկորդ սահմանել: Եվ ընդհանրապես՝ Մանվել Մամոյանը պատրաստվում է այնպիսի ռեկորդներ սահմանել, որոնք շատերին նույնիսկ անհնար են թվում: Նրա գ լխավոր նպատակն է  դառնալ «Գինեսի» ամենաշատ եւ ամենաբազմազան ռեկորդներ սահմանած մարդը:

Back to top button