Քաղաքական

Քաղհասարակությունը նախաձեռնել է ընտրական օրենսգրքի հանրային քննարկում

lusinevasilyan

Քաղաքացիական հասարակությունը կարևորում է Ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունն ու հնարավոր բոլոր  դերակատարների ներգրավվածությունը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ  գործընթացի  լիակատար թափանցիկությունը և  մասնակցայնությունը նախապայմանն են իրական բարեփոխման: Այսօր հրավիրված  հանրային քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասրակության մի քանի տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդարանական խմբակցությունների անդամներ: Քննարկման մասնակիցները փորձել են ձևակերպել ակնկալիքների այն շրջանակը, որն ունենք օրենսգրքի նոր նախագծից:

 

Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն առայժմ հրապարակված չէ: Ակնկալվում է, որ  այն  խորհրդարան կուղարկվի և շրջանառության մեջ կդրվի մարտի սկզբին:  Դատելով, սակայն, նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամների մեկնաբանություններից՝ նախագիծն արդեն ընդհանուր առմամբ պատրաստ է, ավելին՝ այն ուղարկվել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողով` նախանկան գնահատականներ ստանալու համար:

Քաղաքացիական հասարակության, նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներչները Ընտրական օրենսգրքի նոր նախագծին առայժմ ծանոթ չեն, բայց փորձում են ուրվագծել պահանջների կամ ակնկալիքների այն շրջանակը, որ ունեն Ընտրական նոր օրեսգրքից:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյնանն ասում է, որ նախանական հանրային քննարկումների կազմակերպմամբ՝  փորձում են կանխել այն իրավիճակը, երբ նախագիծը քննարկումների առարկա է դառնում ընդունվելուց հետո:

«Քննարկումը հրավիրված է, որ մենք՝ քաղհասարակության ներկայացուցիչներս, քաղաքական ուժերը կարողանանք ընդհանուր հայտարարի բերել մեր սպասելիքներն Ընտրական օրենսգքրից»:

Ի դեպ, քաղհասարակության 2 տասնյակից ավելի կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում նշել են իրենց հիմնական առաջարկները, այն մեխանիզմները, որոնց ներդրմամբ, կարծում են, կապահովվի ընտրական գործընթացի թափանցիկությունը: Հայտարարության մեջ նշված առաջարկների թվում  անդրադարձ կա  ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման, բացակա և առկա ընտրողների ցուցակների  տարանջատման, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, նաև հանրային հսկողության սահմանման խնդիրներին:

Այսօրվա քննարկմանը պարզ դարձավ, որ առաջարկներից շատերը վայելում են նաև  ընդդիմադիր քաղաքական ուժերի աջակցությունը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, օրինակ, կարծում է, որ քաղաքական ուժերը պետք է կարողանան համախմբվել առնվազն մի քանի առանցքային առաջարկների շուրջ և պնդել դրանք: «Առաջարկները շատ են, բայց կան 3-4 կարևորները, որոնք պետք է դառնան միասնական պահանջ հասարակության և ընդդիմության կողմից: Կարևոր է, որ նման կոնսոլիդացված պահանջի առարկա դառնան այն առաջարկները, առանց որոնց ընդունման ոչ մի երաշխիք չի կարող լինել ազատ և արդար ընտրությունների կազմակերպման»:

Այդ առաջարկներից մի քանիսը կրկնում են քաղհասարակության հայտարարության մեջ նշված պահանջները: Խոսքը, մասնավորապես, ցուցակների հրապարակման մասին է, բացակա և ներկա ընտրողների ցուցակների տարանջատման, ընտրատեղամասներում և դրանց հարակից տարածքներում մի քանի տեսախցիկների տեղադրման և այլն:

Թե այս առաջարկների շուրջ ինչ համախմբում կարող են ապահովել քաղաքական ուժերն ու քաղհասարակությունը, այսօրվա քննարկումն այդքան էլ հստակ չուրվագծեց: ԲՀԿ ներկայացուցիչը, օրինակ, կոնկրետ սկզբունքերին կողմ կամ դեմ խոսելը ժամանակավրեպ համարեց, քանի դեռ նախագիծը հրապարակված չէ, ՀՅԴ ներկայացուցիչը վերապահում հայտնեց , օրինակ, ցուցակների հրապարակման իմպերատիվ պահանջի վերաբերյալ՝ նշելով, որ այսօր գործող կանոնակարգումներն ըստ էության չեն արգելում դրանց հրապարակայնացումը: ՕԵԿ-ը, ընդհանուր առմամբ , առաջարկները կարծես թե պաշտապնում է:

Խորհրդարանական մեծամասնության  ներկայացուցիչներն այսօրվա քննարկմանը չէին մասնակցում: Նրանք առավել նպատակահարմար են համարում սկզբունքային հարցերի շուրջ քննարկումներ ծավալերը նախագծի հրապարակումից հետո միայն: Բովանդակությանն առնչվող հարցերում նույնպես  փակագծերն ամբողջությամբ չեն բացվում,   բայց տարբեր ձևակերպումներով ու անձանցից հնչել են ակնարկներ, թե նախագիծն այնպիսի լուծումներ է առաջարկելու, որ զարմացնելու է անգամ ընդդիմադիրներին:

Back to top button