Հասարակություն

Նահանջ տարվա Google-ի դուդլը

googleGoogle ընկերությունը նահանջ տարվա կապակցությամբ որոնողական կայքի գլխավոր էջում տարբերանշանը փոխել է ինտերակտիվ դուդլով, որի հերոսները փետրվարի 28-ը, 29-ը և մարտի 1-ը ներկայացնող քնած ճագարներն են։

Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ։ Հայտնի է, որ աշխարհի բնակչության մոտ 0.69 տոկոսի՝ 4 միլիոն մարդու ծնունդ գրանցված է հենց այս օրը։

Տարին ունի ոչ թե 365 կամ 366 օր այլ, 365.2425 օր: Չորս տարիների ընթացքում այս մնացորդները միմյանց են գումարվում և դառնում մեկ օր: Այդ րոպեների միացումից իրականում մեկ օր չի ստացվում: Այդ իսկ պատճառով 400 տարվա ընթացքում լինում է ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97։

Back to top button