Միջազգային

ՄԱԿ. Սիրիայում հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է , որ Սիրիայում փետրվարի 27-ից ուժի մեջ մտած հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է: Կրեմլում նույնպես փաստել են, որ գործընթացը, թեև շատ ծանր, բայց առաջ է շարժվում:

«Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներն ի սկզբանե ընդգծել են, որ դեպի կայուն հրադադար տանող ուղին դյուրին չի լինելու, այն չի կարող դյուրին լինել ընդհանուր իրավիճակի բարդությունից ելնելով: Իրավիճակը դեռևս կայուն չէ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը կրկին կոչ է արել այլ երկներին զգուշավություն ցուցաբել Ռուսաստանին Սիրիայում պայմանավորվածությունները խախտելու մեջ մեղադրանքներ առաջադրելիս՝ այդպիսով մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության այն հայտարարությունը, թե Մոսկվան չի պահպանում Սիրիայում հրադադարի հաստատման ռեժիմը:

Back to top button