Միջազգային

Լավրով-Պան Գի Մուն հանդիպումը՝ մարտի 1-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մարտի 1-ին Ժնևում երկկողմ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է TASS-ը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ունի շատ լարված գրաֆիկ: Սակայն կարող եմ ասել, որ մարտի 1-ին Պան Գի Մունը պլանավորել է հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է նա:

Back to top button