Մշակույթ

Գիտաժողով՝ նվիրված Նոր Ջուղային

alisagevorgyan
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողով, որի շրջանակներում ներկայացվել են  թեմատիկ զեկույցներ «Հայկական եկեղեցիները», «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում», «Խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքները» և «Պատմական տները» թեմաներով: 

Իրանում հայերն ապրել են հնագույն ժամանակներից, բայց նրանց թիվն այստեղ կտրուկ աճեց 1600-ականների սկզբին, երբ Շահ Աբասի հրամանով 300 հազար հայեր Հայաստանից տեղափոխվեցին Պարսկաստան: Շահի նպատակն էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել իր երկիրը:  Հայերը հաստատվեցին հիմնականում Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում:

Սպահանի մոտակայքում ստեղծվեց Նոր Ջուղա քաղաքը, որը դարձավ հայկական մշակույթի, ինչպես նաև առևտի խոշորագույն կենտրոն: ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպված գիտաժողովի նպատակն էր վերհանել Իրանում հայերի ավելի քան 400-ամյա ներկայության վավերագիր հանդիսացող Նոր Ջուղայի պատմությունը, մասնավորապես ճարտարապետական տեսանկյունից:

Հուշարձանագետ Սամվել Կրապետյանի գիտաժողովում ներկայացված նյութի առարկան, տեղանուներն էին Նոր Ջուղայի տապանագրերում: «Պատմա-աշխարհագրական մեր գիտելիքները լրացնելու առոմով դրանք ճափազանց կարևոր նյութ են պարունակում»,-ասում է հուշարձանագետը:

Իրանի տարածքում հաշվառված շուրջ 600 եկեղեցիներից 480-ը հայկական եկեղեցիներ են ՝ իրենց ուրույն ճարտարապետական դիմագծով, Իրանի պատմամշակութային  ժառանգության մեջ իրենց կարևարագույն մասնաբաժնով: Սակայն Իրանում հայկական մշակութային ժառանգությունը եկեղեցիներով չի սահմանափակվում:

Back to top button