Վերլուծական

Չնայած հրադադարին՝ սիրիական քաղաքաներ են հրթիռակոծվել

arminegevorgyan

Այսօր կեսգիշերին ուժի մեջ է մտել Սիրիայում հրադադարի հաստատման մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը: Նշենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկիր: Անվտանգության խորհուրդի անդամները կոչ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու նրա հատուկ ներկայացուցչին վերսկսել բանակցությունները սիրիական ընդդիմություն ու իշխանության միջև:

Ու չնայած Սիրիայում այսօրվանից հայտարարված է զինադադար է, սակայն կրակոցներ են արձանագրվել Հալեպ և Հոմս քաղաքներում:  Բայց արաբագետ Արմեն Պետրոսյանը  ասում է, որ հայտարարված զինադադարն աննախադեպ է, քանի որ այն համընդհանուր է: Նախորդ զինդադարները եղել է տեղային  և վերաբերվել է որևէ բնակավայրի:

«Ցանկացած փուլում զինադադարը կարող է տապալվել: Առկա են խոչընդոտներ՝  կապված  հրադադարի պահպանման հետ,  որոնք հիմնականում պայմանավորված են արտաքին ուժերովխոսքը վերաբերում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Նրանց անկանխատեսելիության գործոնը ևս պետք է հաշվի առնել: Իսկ եթե  երկու շաբաթով կնքված  ժամակավոր հրադադարը չկայանա, ապա հակամարտությունը ռազմադաշտ է տեղափոխվելու, ասում է Արմեն Պետրոսյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրանյանը, վերլուծելով Սիրայում ստեղծված իրավիճակը, ասում է, որ այս ժամանակաշրջանում սկսվում է Ամերիկայի և Ռուսաստանի շահերի վերլուծության ենթարկելու շրջանը: Շիրինյանի բնորոշմամբ`Ռուսաստանը ցանկություն ունի, որ Սիրիայում տարածքային փոփոխություններ չլինեն, իսկ Ամերիկան ուզում է ռեգիոնալ մասերի բաժանել, որը համընկնում է Թուրքիայի և Իսրայելի շահերի հետ:

Շիրանյանի գնահատմամբ՝  Ռուսաստանն ու ԱՄՆ-ն զսպելու են Թուրքիայի աճը: Եվ Հայաստանը պետք է մասնակից դառնա Թուրքիայի զսպման գործընթացին: «Մենք պետք է պատրաստ լինենք և հավասարակշռված ձևով՝ չհակադրվելով ԱՄՆ-ին՝ ռուսների հետ համագործակցենք»:

Back to top button