Հասարակություն

Մանկապարտեզների սննդի վերահսկողությունը՝ ՀԿ-ների ուշադրության կենտրոնում

aidaavetisyan
Նախորդ տարի  հանրապետության մանկապարտեզներում և դպրոցներում գրանցված թունավորման բռնկումները զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում մնացին մինչև թնջուկի շուրջ կրքերը մարումը: Հայաստանի սպառողների միությունը, սակայն, այս ամիսների ընթացքում հետամուտ է եղել խնդրի վերհանմանը և փորձել է հասկանալ իրական պատճառները հետագայում նման դեպքերը կանխելու համար: Հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը դիմել է  հանրապետության վարչապետին և գլխավոր դատախազին:

Նամակով սպառողների իրավունքների պաշտպանը փորձել է ճշտել՝ ովքեր են սերտիֆիկացրել այդ մանկապարտեզների խոհանոցները և արդյո՞ք պատկան կառույցներն իրականացնում են օրենքով նախատեսված նորմը՝ այն որ սննդի ամեն տեսակից մեկ նմուշ պետք է կապարակնքվի և սառնարանում պահվի երեք օր հետագայում լաբորատոր ուսումնասիրության անցկացնելու հնարավորության համար: Նամակի  պատասխանում առաջին հարցի պատասխանը եղել է՝«սերտիֆիկացում նախատեսված չէ», իսկ երկրորդին՝ ոչ թե «երեք օր է պահվում, այլ՝ երկու»:

«Ավելի վատ, եթե երկու օր է պահվում, ավելի խիստ նորմ է սահմանել օրենքը, որ անմիջապես հասնեին և փորձաքննեին սնունդը, թե որն է պատճառը: Մեզ պետք չէ, թե ովքեր են պատժվել, այլ պետք է իմանալ  սննդի վերլուծությունն արվում է, թե՞ ոչ: Դա պատասխան է՝ երկու օր է, ոչ երեք: Եվ ամեն մի կիսաավազակային կազմակերպություն կարող գալ  սերտիֆիկացում անցկացնել, թուղթը տալ, փողը վերցնել ու գնալ, այդպիսի բա՞ն է լինում»:

Back to top button