Միջազգային

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում ուրբաթ սկսվել են իներորդ գումարման խորհրդարանի համընդհանուր ընտրությունները, հայտնում է IRNA գործակալությունը: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին:

Հայտնի է, որ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին ու փակվելու են 18:00-ին, սակայն չի բացառվում, որ ընտրական գործընթացը երկարի։

Ըստ Իրանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ երկրի 80 մլն բնակչությունից մոտ 55 մլն-ն ընտրելու իրավունք ունի:

Խորհրդարանական ընտրություններին 290 պատգամավորական տեղի համար կպայքարեն մոտավորապես հինգ հազար թեկնածուներ: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Զուգահեռաբար սկսվել են ԻԻՀ Փորձագետների խորհրդի թվով 5-րդ կազմի ընտրությունները:

Հիշեցնենք, որ Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին առաջադրված 9 իրանահայ թեկնածուներից երկուսն ինքնաբացարկ են հայտնել: Արդյունքում 7 իրանահայեր կպայքարեն օրենքով հատկացված երկու տեղերի համար:

Back to top button