Մշակույթ

Ավարտին են մոտենում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանաքները

alisagevorgyan
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մոտ երեք տարի տևած վերանորոգման աշխատանաքները մոտենում են ավարտին: Երբ տեղի կունենա վերանորգված թանգարանի պաշտոնական բացումը, տնօրեն Ռուզաննա Սարյանն այսօր դժվարացել է նշել, բայց վստահեցրել է, որ արվեստասերների առջև բացվելու է մի թանգարան, որն իր հարմարություններով ու նորագույն ենթակառուցվածքներով , հավանաբար, միակն է հանրապետությունում: 

Նոր հարկաբաժին, թանգարանների համար նախատեսված ջեռուցման, օդափոխության, ինչպես նաև հակահրդեհային համակարգեր: Գրադրանային նոր տարածք, որը հետագայում կծառայի որպես գիտական կենտրոն: Վերաբացումից հետո այցելուներին առաջին անգամ  հասանելի կլինի  նաև այն տարածքը, որտեղ ապրում էր Մարտիրոս Սարյանը, այսինքն՝ թանգարանի ոչ աշխատանքային հատվածը:

Վերանորգված թանգարանի պաշտոնական բացման ժամկետների մասին Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանն առայժմ ոչինչ չի կարող ասել, թարևս միայն այն, որ փետրվարի 28-ին ՝ վարպետի ծննդյան օրը դա տեղի չի ունենա: Միաժամանակ վստահեցնում է, որ առաջիկայում մենք կունենանք Սարյանին արժանի թանգարան, որի համար հսկայական միջոցներ են ներդրվել: Սակայն կա լուրջ խնդիր, որը մտահոգում է Սարյանի թոռանն ու տուն-թանգարանի տնօրենին, դա Մարտիրոս Սարյանի արվեստը աշխարհին  ներկայացնելու խնդիրն է:

Մռավյանին ուղղված նամակում Սարյանը հետագայում գրում է.«Չեք պատկերացնում, թե որքան կարևոր էր դա Հայաստանի համար: Եվրոպան տեսավ, որ Հայաստանը ոչ միայն գոյություն ունի, այլև ունի արվեստ, որը կարող է պատվով ներկայացնել այդպիսի հեղինակավոր բիենալեում»: Դա մեծ նվաճում էր Սարյանի ու Հայաստանի համար, բայց Սարյանի մեծ նվաճումներին վիճակված էր մնալ խորհրդային երկաթյա վարագույրի ետևում:

Նա սովորեցրեց մեզ Հայաստանը  տեսնել այնպիսին, ինչպիսին իր կտավներում էր. այն՝ տաք, լուսեղ ու գունավոր: Սարյանի կտավների տաքությունն այսօր աշխարհին է պետք: «Այս հարցում մենք լուրջ անելիք ունենք: Ոչ  միայն Սարյանին, այլև մեր արվեստագետներին պետք է սովորենք ներկայացնել: Սա ևս մշակույթ է»,-ասում է Ռուզաննա Սարյանը:

Back to top button