Հասարակություն

2015-ին նկատվել է ինքնասպանության դեպքերի աճ

aidaavetisyan
Նախորդ տարի նկատվել է ինքնասպանության դեպքերի աճ: Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանի տեղեկացմամբ՝  հիմնական խոցելի խմբերն էլ  40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներն են: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ հավելել է, որ ինքնասպանության քայլին դիմելու տարբեր պատճառներ կան, սակայն հիմնականը սթրեսն է ու այդ քայլին գնացողի համար անլուծելի խնդիրները:

2015 թվականին գրանցվել է ինքնասպանութունների թվի աճ: 195 մարդ անցյալ տարվա ընթացքում  վերջ է տվել կյանքին, զգալի մասը 133՝ կախվելու միջոցով: Կատարվել է նաև ինքնասպանության  557 անհաջող փորձ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանի՝ ինքնասպանության դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել բնակարաններում ու  առանձնատներում: Անցյալ տարվա ընթացքում ինքնասպանությամ կյանքից հեռացած անձանց գերակշիռ մասը՝  78 տոկոսը  40-ից բարձր անձին են  եղել, հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ:

«Ունեցել ենք  152 դեպք, երբ արական սեռի ներկայացուցիչներն են իրականացրել ինքնասպանություն և 43 իգական սեռի: Եվ մեծամասնությունը՝ շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում 40 և բարձր տարիքային խմբերին»:

Ցավոք, ինքնասպանությունությամբ  կյանքից հեռացել են նաև  18 տարեկանից  ցածր պատանիներ: Այս տարիքային խմբում էլ է 2015 թվականին նկատվել ինքնասապանությունների թվի աճ՝ 2 դեպքով: Հետաքրքրական է, որ ինքնասպանության դեպքերը շատ են քաղաքային բնակչության շրջանում. ըստ վիճակագրության՝ինքնասպանության դեպքերի մեծ մասը կատարվել է մայրաքաղաքում, երկրորդ տեղում  մարզերից սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող Շիրակն է, այնուհետև, Լոռու և Կոտայքի մարզերը:

Եղել են նաև դեպքեր, երբ անձը մի քանի անգամ է  ահազանգել ինքնասպանություն փորձի մասին՝ այդկերպ փորձելով հանրության ուշադրությունը հրավիրել սեփական խնդիրների վրա, ասում է Հովհաննես Խանգելդյանը: Հոգեբան  Սամվել Խուդոյանը փաստում է, որ մեր երկրում ինքնասպանության դեպքերը  եվրոպական երկրների  համեմատ ավելի քիչ են: Հոգեբանը  նշեց, որ ինքնսպանությամբ այսպես ասած շանտաժի դեպքերն են ավելացել. Հասարակության ուշադրությանն արժանանալու փորձերը հիմնականում ստացվում են. արձագանքում են ինչպես փրկարարները, այնպես էլ հարևան — բարեկամները:

Ցանկացած մարդ ապրում է սթրես, ունենում է խնդիրներ, սակայն դրանք չեն կարող  դառնալ ինքնասպանության  պատճառ: Սովորաբար, ինքնսապանություն գործողներն չեն փորձում ելքեր փնտրել, այլ  խորամուխ լինելով սեփական խնդիրեների մեջ հանսում են ինքնասպանության: Չի կարելի մոռանալ նաև ինքնասպանությունների հարցում սոցիալական գործոնը:  Հոգեբանի համոզմամբ, սակայն, բոլոր խնդիրները հաղթահարելի են, պարզապես  երեխաների մեջ մանկուց պետք է սերմանել այն միտքը, որ չկան անլուծելի խնդիրներ, նման մտածողությամբ կարելի է կանխել ինքնասպանության բազմաթիվ դեպքեր:

Խուդոյանը շեշտեց նաև հետաքրքիր մի իրավիճակ, երբ հոգեկան խանգարման ժամանակ, մարդը երբեք չի փորձում գնալ ինքնասպանության, իրավիճակից դուրս գալուց հետո այդօրինակ մարդը նոր կարող է մտածել այդ քայլին գնալու մասին: Ըստ հոգեբանի՝ ամենավտանգավորը չգիտակցված ինքնասպանություններն են, երբ ենթագիտակցաբար արվում են քայլեր, որոնք  հանգեցնում են ինքնասպանության:

Եթե մարդն ակնարկեց, ընդ որում իսկական ինքնասպանություն կատարողները, շատ վերացական ակնարկ կարող են անել՝ էլ այս կյանքում իմաստ չունի ապրել, եթե մարդն իր ժառանգության մեջ ունի ինքնասպանություն գործած մարդ, ապա ուսումնաիսրությունները ցույց են տվել, որ  դա կարող է կրկնվել սերունդների մեջ: Երբ որ տեսնում եք, մարդը հավաքում է գումարներ, ինչ գալիս է ձեռքը տանում պահում է, հետն էլ գրանցում է:

Նա թաղման ծախսերն է հաշվում: Գումարը հավաքում են, նոր դիմում ինքնասպանության: Սրանք այն ախտանիշներն են, որոնց պետք է ուշադրություն դարձնել, երբ դրանք հնչեցվում են: Խուդոյանի հորդորն է, նման վարք նկատելով իրենց հարազատ-բարեկամների մոտ չհապաղել, տանել նրան հոգեբանի մոտ՝ փորձել խնդիրը հաղթահարել հոգեբանական տեսանկյունից: Ի դեպ, պետությունը այս հարցում պատրաստ է օգտակար լինել ցանկացողներին.  2014 թվականից Արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում է հոգեբանական աջակցության և խորհրդակցության հատուկ ծառայություն: Շուրջօրյա հերթապահում են  արհեստավարժ մասնագետներ, ովքեր էլ ստանում են  ինքնասպանության մասին ահազանգերը:

Back to top button