ԿարևորՏնտեսական

ՀԷՑ-ում նկատվող դրական փոփոխությունները կազդե՞ն արդյոք սակագնի վրա

տեղադրվել է ժամը 15։21- ին
լրացվել է ժամը 17։55- ին

lenabadeyan

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերության սեփականատիրոջ փոփոխությունից ընդամենը 3-4 ամիս անց կառույցում արդեն նկատվում են դրական փոփոխություններ: «Կորուստները նվազել են 2 տոկոսով եւ գրեթե մոտեցել են թույլատրելի սահմանին, արդյունքում՝ ընկերության ունեցած ֆինանսական պարտավորությունները կրճատվել են 6 միլիարդով»,- Աժ-ում հայտարարել է Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

ՀԷՑ-ի Ֆինանսական խնդիրների պատճառով անցած տարվա օգոստոսին որոշակի թանկացում տեղի ունեցավ, արդյո՞ք դա նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը հարցին Ռոբերտ Նազարյանը պատասխանել է, որ այդ հարցին ավելի հստակ կկարողանա պատասխանել ապրիլի վերջին:

Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նաեւ ստիպված է եղել պարզաբանել, թե որքանով է Հայաստանը անկախ ռուսական Գազպրոմի հետ 2013 թվականի դեկտեմբերի մոնոպոլ պայմանագրից հետո:

Հիշեցնենք, որ գազի մատակարարման պայմանագրով Հայաստանը ռուսաստանին վճարում է դոլարով եւ մեկ դոլարի արժեքը պայմանագրում սահմանված է 413 դրամ: Այժմ բանակցություններ են ընթանում նաեւ այդ առումով, ասել է Ռոբերտ Նազարյանը:  Նշենք, որ նա խորհրդարանում ներկայացնում է Հանձնաժողովի այս տարվա գործունեության ծրագիրը:

Back to top button