Միջազգային

Կայացել է Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կայացել է Ռուսաստտանի և Ադրբեռջանի նախագահների հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ համագործակցության արդի առևտրատնտեսական հարցերն ու միջազգային օրակարգի խնդիրները: Ըստ հաղորդագրության, նախագահները կարծիքներ են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ, ընդգծել են Սիրիայում հրադադարի մասին Ռուսաստանի և Միացյալ նահանգների միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը: Քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը, թե՞ ոչ, Կրեմլի մամուլի ծառայությունը չի ճշգրտում:

Back to top button