Տնտեսական

Տնտեսական ակտիվ օր` ԱԺ- ում

տեղադրված է ժամը 13։00- ին
լրացվել է ժամը 17։20- ին

lusinevasilyanlenabadeyan

Ձայների  79 կողմ, 11 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ առաջարկող օրինագիծը: Կառավարությունը փորձում է կարգավորել օբսիդիանի հանքավայրերի շահագործման պայմանները՝  նվազեցնելով սահմանված պետական տուրքի դրույքաչափը:  «Տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի փաստաթղթավորված ձեռք բերման հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայումս չկան»,- երեկ քննարկման ժամանակ ասել էր էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Ըստ նախագծի ՝ այսուհետ օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համար կսահմանվի տարեկան 100 հազար դրամ տուրք:  Նախագծի վերաբերյալ երեկ իր մասնագիտական վերապահումներն էր ներկայացրել Հրանտ Բագրատյանը. նա  այսօր էլ դրանք հիշեցրել է քվեարկությունից առաջ, ինչին տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է  արձագանքել:

Բագրատյանը հայտարարել է, որ նախագիծը տուրքի մասին չէ.  «Եթե  միայն քվերակելով է, բերեք  քվեարկենք, Մուշն ու Վանն էլ միացնեք Հայաստանին, պրծնի գնա»: Օրենքը պետական տուրքի մասին է և վերաբերում է տուրքին՝ հակադարձել է  Վարդան Այվազյանը ու նշել, որ երեկ քննարկված  առաջարկներն օրենսդրական այլ կարգավորումներով լուծվելիք խնդիրներ են:

 

Back to top button