Միջազգային

Վրաստանը եւ Չինաստանը մտադիր են ազատ առևտրի անցնել մինչև տարեվերջ

Վրաստանը մինչև տարեվերջ  կարող է համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ ազատ առևտրի մասին:  ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադիր Արվելաձեն:

«Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտրի մասին բանակցությունները կավարտվեն 2016-ի վերջին», — ասել է վրաց պաշտոնյան երկկողմ բանակցությունների առաջին փուլի ավարտին:

Երկրորդ փուլը կկայանա մայիսին, իսկ աշխատանքային խմբերի հետագա հանդիպումները տեղի կունենա երկու ամիսը մեկ:

Back to top button