Քաղաքական

Արդեն Նախագահի նստավայրում են ՀՅԴ ներկայացուցիչները (լրացվող)

arminegevorgyan

լրացված 18։44- ին
Նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվեց ՀՀԿ- ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը, որից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողներին ներկայացրեցին իրենց քաղաքական համագործակցության բանակցությունների արդյունքները եւ սպասելիքները։

Արմինե Գեւորգյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկման ընթացքում

 

տեղադրվել է 18։16- ին

Նախագահի նստավայրում այս րոպեներին սկսվելու է  ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Այստեղ են արդեն ՀՅԴ ներկայացուցիչները Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ռադիոլուրին» ասել է, որ հուշագիրը 3- 4 էջանոց տեքստ է, որի շուրջ բանակցությունների ընթացքում ամրագրել են քաղաքական երկու ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Back to top button