Մշակույթ

Մանկական եվրատեսլի հայ ներկայացուցիչը հանդես կգա մոսկովյան բեմում

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) մարտի 3-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Կանանց միջազգային օրվան նվիրված համերգին: Միջոցառումը մի բեմում համախմբելու է «Մանկական եվրատեսիլ», «Մանկական Նոր ալիք» եւ «Մանկական ձայնը» նախագծերի մասնակից հայտնի պատանիներին, ովքեր համերգային ծրագրի ընթացքում կներկայացնեն տոնական կատարումներ եւ կհղեն իրենց երաժշտական մաղթանքը կանանց, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Միկան հանդիսատեսին կներկայանա 2 կատարումներով: Համերգը եթեր կհեռարձակվի մարտի 8-ին՝ ռուսական “Music box” հեռուստաալիքով։

Համերգի կազմակերպվել է Իգոր Կրուտոյի անվան «Հայտնի երգերի ակադեմիա»-ի կողմից, որը ամենամասշտաբային միջոցառումների, երաժշտական մրցանակաբաշխությունների, մրցույթների եւ հեռուստահաղորդումների կազմակերպիչներից է:

Back to top button