Քաղաքական

Բաքուն Մոսկվային նոտա է հղում Հայաստանին զենք մատակարարելու համար

Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Հայաստանին զենք վաճառելու համար: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը ասել է, որ պատճառը հայ- ռուսական վարկային համաձայնագիրն է՝  հայկական կողմին 200 միլիոն դոլարի չափով ռազմական տեխնիկա և սպառազինություն վաճառելու մասին:

Artsakhpress –ի փոխանցմամբ` Ադրբեջանը արտահանող երկրից երաշխիքներ է սպասում, որ վաճառված զենքը և տեխնիկան չեն տեղակայվի Լեռնային Ղարաբաղում և հայ- ադրբեջանական սահմանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ռուսական կողմը հրապարակել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքած համաձայնագիրը 200 մլն դոլարի վարկի տրամադրման մասին, որը պետք է ծառայի ժամանակակից զինատեսակների ձեռբերման համար:

Back to top button