Միջազգային

Պենտագոնը Գուանտանամոյի բանտը փակելու ծրագիր է ներկայացրել

Պենտագոնը ամերիկյան Կոնգրես է ներկայացրել Գուանտանամոյի բանտը փակելու ծրագիր, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Գունատանամոյի բանտը մեր անվտանգությունը չի ամրապնդում, այլ միայն խարխլում է այն»,-  հրավիրված հատուկ ճեպազրույցում Օբամայի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։

Նախատեսվում է, որ այնտեղ գտնվող 91 բանտարկյալներից 34- ը կարող են ուղարկվել երրորդ երկրներ, իսկ մյուսները՝ ԱՄՆ։

Օբաման իր պաշտոնավարության սկզբից բազմաթիվ անգամ խոստացել է փակել Գուանտանամոյի բանտը, սակայն կոնգրեսականների ընդդիմությանն է հանդիպել։

2002 թվականին բացված բանտում այս ընթացքում պահվել է ահաբեկչության մեջ կասկածվող մոտ 700 մարդ։

Back to top button