ՀասարակությունՄիջազգային

Ուղեբեռով լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը օդանավով արգելվում է

Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալությունը՝  ICAO-ն  արգելել է ուղեբեռով լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը ուղևորատար ինքնաթիռներում։  Լուսանկարչական սարքերում, սմարթֆոններում և այլ մարտկոցներ պարունակող սարքերի տեղափոխման արգելքը պայմանավորված է դրանց դյուրավառությամբ` հնարավոր հրդեհի  վտանգով:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի ապրիլի 1-ից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «վտանգավոր բեռի» համար չեն մշակվել տեղափոխման նոր պայմաններ՝  մասնավորապես՝ հրակայուն փաթեթավորում:

Արգելքը պարտադիր կլինի ICAO-ի բոլոր անդամների, այդ թվում նաև Հայաստանի համար:

Back to top button