Մշակույթ

Խաչատրյան տրիոյի համերգը՝ Մոսկվայում

Հայաստանի լավագույն կամերային նվագախմբերից մեկը՝ Խաչատրյան տրիոն, փետրվարի 27-ին հերթական անգամ կներկայանա յուրօրինակ համերգային ծրագրով:

Համերգը կկայանա Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում` նվիրված Առնո Բաբաջանյանի 95 ամյակին:

Համերգի  ծրագիրը իր մեջ ներառում է Բաբաջանյանի ստեղծագործությունները,  իր ակադեմիական շարադրանքները և հայտնի երգերը, հատուկ այդ համերգի համար արված վերածումներով, ինչպես նաև իր ամենամոտ ընկերների` կոմպոզիտորների, երաժշտությունը, որոնք կազմում էին այսպես կոչված հայտնի «հնգյակը»՝ Առնո Բաբաջանյան, Էդուարդ Միրզոյան, Ալեկսանդր Հարությունյան, Լազար Սարյան, Ադամ Խուդոյան:

Համերգի առաջին մասում կհնչեն Բաբաջանյանի ակադեմիական շարադրանքները. որոնց շարքում են իր հայտնի դաշնամուրային տրիոն և « Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար, որը գրված էր Ալեկսանդր Հարությունյանի հետ համագործակցությամբ, վոկալիզ կանացի ձայնի համար, ինչպես նաև Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Լազար Սարյանի և Ադամ Խուդոյանի ստեղծագործությունները:

Երկրորդ բաժնում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք կատարվելու են հատուկ վերածումներով ձայնի և դաշնամուրային տրիոի համար, ինչպես նաև երգչախմբի և մենակատարի կատարումներով:

Back to top button