Հասարակություն

Վախճանվել է ԵՊՀ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը

72 տարեկան հասակում վախճանվել է Երեւանի պետհամալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանը։

Նրա գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում էին Հայաստանի հին եւ միջին դարերի պատմությանը։

2004 թվականին Պետրոս Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Սուրբ Սահակ Պարթեւ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալով։

Back to top button