Հասարակություն

Առաջարկում են՝ ԱՊՊԱ- ի նոր ձեւակերպման դեպքում լինի գոնե ճանապարհային ոստիկանը

տեղադրվել է ժամը 14։31- ին
լրացվել է ժամը 19։29- ին

hasmikmartirosyan

ԱՊՊԱ համակարգի ներդրման օրվանից մայրաքաղաքի փողոցներով անհնար է երթևեկել առանց խցանումների, ավելին՝ ճիշտ ժամանակին հասնել համապատասխան վայր: Հաշվի առնելով առկա խնդիրը` կառավարությունն օրերս  ավտոճանապարահային պատահարների կողմերի համար  հայտարարագրի նոր  ձև հաստատեց ու հնարավորություն ընձեռեց պատահարի  մասնակից վարորդներին  չսպասել ԱՊՊԱ-ի աշխատակիցներին ու պատահարի վայրից հեռանալ՝ երկու կողմերի միջև կայացնելով փոխհամաձայնություն՝ լրացնելով համապատասխան հայտարագրի ձևը, ինչպես նաև  լուսանկարահանել  պատահարի  մանրամասները:

Փոփոխությունը, սակայն, ոչ  բոլոր պատարհներին է վերաբերում,  խոսքն առայժմ մինչև հիսուն հազար դրամ  վնասի մասին է: Հիշեցնենք, վարչապետն առաջարկել էր քննարկել ու վնասի չափը  սահմանել մինչև հարյուր հազար դրամ:   Փոփոխությունն արված է: Գործադրի որոշումից օրեր անց որոշ վարորդներ դժգոհ են առանց ԱՊՊԱ-ի և ՃՈ մասնակցության ինքնուրույն կարգավորման վնասի համակարգի ներդրումից:

Back to top button