Միջազգային

Անկարան ԱՄՆ ղեկավարած կոալիցիային խնդրել է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում

marlenahovsepyan

ԻՊ- ն վերահսկողություն է հաստատել սիրիական բանակը մատակարարող մայրուղու վրա
«Իսլամական պետության» գրոհայինները վերահսկողության տակ են առել միակ մայրուղին Հալեպի շրջանում, որով սիրիական բանակին  մատակարարվում էր զենք-զինամթերք:Կառավարական զինուժը գրոհի հետևանքով ստիպված է եղել նահանջել  Ռասմ ան-Նաֆալ գյուղից: ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Al Masdar թերթին, հայտնում է, որ կառավարական զինուժը պատրաստվում է հակագրոհի:  «Հեռանկարը, որ գյուղը երկար գրավված կմնա, իրատեսական չէ. Այդ տարածքով է անցնում Հալեպում կառավարական զինուժին զենք-զինամթերթի մատակարարման միակ ուղին, դա նաև միակ ճանապարհն է դեպի երկրի հյուսիսի որոշ շրջաններ», գրել է թերթը:

Հիշեցնենք, որ Հալեպի շրջանում վերջին մի քանի շաբաթներին սիրիական բանակը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ լուրջ առաջխաղացում էր ունեցել: Անցյալ շաբաթ օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իսպանական El Pais թերթին ասել էր, որ այդ շրջանում գրոհի հիմնական նպատակը ոչ թե Հապելի գրավումն է, այլ Թուրքիայի տարածքից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության դադարեցումը:

Չավուշօղլու. Ցամաքային գործողությանը պետք է մասնակցեն միջազգային կոալիցիայի բոլոր անդամները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտարարել է, որ Անակարան Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնել մտադիր չէ: «Նման հարց Անկարայի օրակարգում չկա։ Եթե լինի ցամաքային գործողություն, ապա դրան պետք է մասնակցեն միջազգային կոալիցիայի բոլոր անդմները»,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Անցյալ շաբաթ նույն գործակալությանը թուրքական կառավարության անանուն աղբյուրը հայտնել էր, որ Անկարան ԱՄՆ գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի իր գործընկերներին խնդրել է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում: «Մենք միակողմանի գործողություն չենք սկսի, մենք հարցը քննարկում ենք մեր դաշնակիցների հետ»,- այսօր Ստամբուլում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Back to top button