Սպորտ

Վաղը Մայրենիի օրն է. արևմտահայերենն առանձնապես վտանգված լեզուների շարքում է

hasmikdilanyan

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ` 2000 թվականից ի վեր փետրվարի 21-ը նշվում է Մայրենի լեզվի միջազգային օր: Այն նաև հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2008 թվականին։ Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի նպաստել լեզվական և մշակութային բազմազանությանը և բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը։ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն այսօր՝ Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ, անդրադարձել է հայերենի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, կարծիք հայտնել, որ որ նոր Սահմանադրության պահանջներին համապատասխան պետք է օրենսդրական փոփոխություններ  ու լրացումներ     կատարվեն նաև  «Լեզվի  մասին » և «Վարչական իրավախախտումների մասին»   օրենքներում:  ՅՈՒՆԵՍԿՕ-ն   արձանագրել է՝ աշխարհի շուրջ 40 լեզու  պահպանության   խնդիր  ունի:  Հայերենը բարեբախտաբար այդ ցանկի մեջ չէ: Բարեբախտաբարը՝ արևելահայերենի  մասին է, պատկերը մտահոգիչ է  արևմտահայերենի  դեպքում:

Back to top button