Տնտեսական

Մեկնարկել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները

տեղադրված՝ 12.06-ին
լրացված՝ 15.18-ին
hasmikdilanyan

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել տնտեսական հարցերով հայ-բելառուսական  միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների  միջև բոլոր ոլորտներին վերաբերող համագործակցության հարցեր:  Հանձնաժողովի համանախագահ,  ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը երկու երկների միջև գտնվող  տնտեսական հարաբերությունները  բարձր է գնահատել,  նկատել, որ առավել կարևորվում է երկուստեք  համագործակցությունը  Եվրասիական Տնտեսական Միության  հարթակում:

«Բելառուսական կողմի հետ ընդհանուր առմամբ  բավականին լուրջ հետաքրություններ ու հետագա զարգացման հնարավորություններ ունենք»,  — հանձնաժողովի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով նաև անդրադարձել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներին:

Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի խոսքով՝ մեծ պոտենցիալ կա երկու երկրների հետագա համագործակցության խորացման համար՝ տնտեսական, գիտական ու հումանիտար ուղղություններով. «Այսօր ընդունել ենք այդպիսի որոշումների շարք մեր հետագա համագործակցության համար: Իսկ ավելի կոնկրետ՝ գյուղատնտեսության ոլորտում՝ բելառուսական տեխնիկայի կիրառումը հայ ֆերմերների կողմից: Այսօր քննարկել ենք բելառուսական տեխնիկան հայ ֆերմերներին հասցնելու հարցը: Մեր տեխնիկան չի զիջում միջազգային ստանդարտներին, բայց ավելի մատչելի է: Երեկ և այսօր քննարկել ենք նաև մեզ մոտ արտադրվող ավտոբուսների հարցը և կարող ենք այդ ուղղությամբ էլ աշխատել: Հայաստանից դեպի մեր հանրապետություն կարող է արտահանվել կոնյակի սպիրտ, գինիներ, գյուղատնտեսական մթերքներ, և որոշել ենք, որ հայկական արտադրանքի ծավալների ներմուծումը Բելառուս տարեցտարի կմեծանա»:

Back to top button