Հասարակություն

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ԱԱԾ-ի 2015թ. ամփոփիչ նիստին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության ԿԱ Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել 2015թ. գերատեսչության կողմից կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Back to top button