Մշակույթ

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրն է

Այսօր Ամենայն հայոց բանասծտեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այսօր նաեւ գիրք նվիրելու օր է: Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է համազգային տոն՝ Գիրք նվիրելու օրը: Ավանդույթի վերականգնման մասին նա հայտարարել է 2008-ին:

Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվում է Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին` շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների: Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա:

Back to top button