Միջազգային

ԱՄՆ կընդլայնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները ընդլայնել` կապված նրանց միջուկային և հրթիռային ծրագրերի հետ, հայտնում է Reuters-ը:

Հանրապետական սենատոր Բոբ Քորքերի խոսքերով`այս օրինագծի շրջանակներում դիտարկվում է պարտադիր պատժամիջոցների հաստատումն ինչպես հենց Հյուսիսային Կորեայի, այնպես էլ նրա ջանքերին աջակցող «որոշ ոլորտների» նկատմամբ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է հետաքննություն անցկացնի ամերիկյան և արտասահմանյան այն ընկերութունների նկատմամբ, որոնք կասկածվում են այդպիսի գործունեության մեջ:

Back to top button