Միջազգային

Մոսկվան ցավակցել է Թուրքիայի իշխանություններին

Մոսկվան ցավակցել Թուրքիայի իշխանություններին Անկարայում տեղի ունեցած վերջին ահաբեկչության կապակցությամբ:

«Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ խորը ցավակցություն ենք հայտնում թուրք ժողովրդին։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում այդ հրեշավոր արարքի հետևանքով տուժածներին: Բարբարոսական հանցագործություններն արդարացում չունեն։ Դրա կազմակերպիչները պետք է պատասխան տան։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բոլոր պետությունները պետք է միասնական լինեն ահաբեկչության դեմ պայքարում»,-ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button