Միջազգային

Մերկելը կհանդիպի Ցիպրասի ու Դավութողլու հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրը Բրյուսելում առանձին հանդիպում կունենա Հունաստանի և Թուրքիայի վարչապետների հետ, հայտնում է RIA Novosti-ն:

«Մերկելը կհանդիպի Հունաստանի և Թուրքիայի վարչապետների հետ ինչպես ընդհանուր հանդիպմանը, այնպես էլ առանձին»,- չորեքշաբթի հայտնել է կանցլերի ներկայացուցիչը: Հինգշաբթի և ուրբաթ օրերին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ենթադրվում է, որ երկու երկրների վարչապետերի հետ կանցլերը կքննարկի Եվրոպայում փախստականների օրինական տեղաշարժի հնարավորությունները:

 

Back to top button