Միջազգային

Կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բաքվում այսօր կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքները թուրք և ադրբեջանցի դիվանագետներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

«Միջազգային ասպարեզում բոլոր հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համատեղ: Մեր մոտեցումները նույնն են նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Էլմար Մամեդյարովը նաև ասել է, որ քննարկվում է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող իսլամական կոալիցիային Բաքվի հնարավոր մասնակցության հարցը:

Չավուշօղլուն իր հերթին տեղեկացրել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ այսօր նախատեսված, սակայն Անկարայի ահաբեկչության պատճառով չկայացած հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: Իսկ վաղը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպում են Թբիլիսիում՝ ծանոթանալու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ընթացքին:

Back to top button