Հասարակություն

ԱԻՄ պահանջը՝ փետրվարի 18-ը նշել որպես Ազատության օր

arminegevorgyan
ԱԻՄ -ը պահանջում է, որ փետրվարի 18-ը՝ 1921 թվականի ապստամբության օրը, նշվի պետականորեն, որպես Ազատության օր: Ավանդույթի համաձայն, ԱԻՄ անդամներն այսօր Հանրապետության հրապարկում էին: ԱԻՄ առաջնորդը՝ Պարույր Հայրիկյանը, սակայն, չէր եկել Հրապարակ, քանի որ այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնակցելու իր հերթական գրքի շնորհանդեսին: ԱԻՄ-ականները նշում են, որ թեեւ բոլշեւիկյան պատմաբաններն այդ ապստամբությունը դաշնակցականների արկածախնդրություն էին անվանել, «պատմական փաստ է, որ հիմնական ընդդիմադիր դաշնակցականներն այն անհույս էին համարում, եւ դա ժողովրդական ապստամբություն էր՝ առաջին հաղթական ապստամբությունը բոլշեւիկների դեմ»:

 

ԱԻՄ անդամ Արկադի Վարդանյան

 

Back to top button