Քաղաքական

ՏԻՄ ընտրությունները դրական են անցել. ԿԸՀ անդամ

տեղադրված՝ 11.53-ին
լրացված՝ 13.28-ին

Նկարը՝ Մեդիա կենտրոնի

hasmikdilanyan
Փետրվարի 14-ին ՀՀ երեք մարզերում տեղի ունեցան  խոշորացված համայնքների ղեկավարների ու ավագանու  ընտրություններ:  ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանն այսօր «Մեդիա» կենտրոնում  հրավիրված քննարկման ժամանակ  հայտարարել է, որ   ձևավորված երեք համայնքներում առաջադրվել էր  համայնքի ղեկավարի 8 թեկնածու, քվերակվել է վեցը:  63 թեկնածու էլ  առաջադրվել էր  որպես ավագանու անդամ: ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը նշել է, որ ավագանու 63 անդամից միայն երեքն է կին եղել, իսկ իսկ համայնքի ղեկավարի պարագայում որևէ կին թեկնածու չկա: Ընտրվել են նրանք, թե ոչ, դեռ պարզ չէ, վերջնական արդյունքները կհրապարակվեն  վաղը՝  փետրվարի 18-ին:  Ընտրությունների ընթացքին հետևած կազմակերպությունների  ներկայացուցիչները փաստում են՝ ընտրություններն անցկացվել են արդար ու թափանցիկ:

 

Սյունիք, Լոռի, Տավուշ  փետրվարի 14-ին այս մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքներն ըստ ԿԸՀ անդամ Նունե Հովհնանիսյանի, կհրապակարվեն վաղը՝ փետրվարի 18-ին:  Մինչ այդ, նոր համայնքներն  արդեն ձևավորված են՝ Լոռիում՝ Թումանյանը, Տավուշում՝ Դիլիջանը՝   Սյունիքում Տաթևը: Նույն օրը անցկացվեցին  նաև ավագանու ընտրություններ: Նունե Հովհաննսիյանի փոխանցմամբ, ԿԸՀ  գրանցել էր համայնքի ղեկավարի ութ թեկնածուի, սակայն, քվերակությանը մասնակցեց  6 թեկնածու՝ երեքը  Տաթևում, երկուսը՝  Դիլիջանում և մեկը  Թումանյանում:

Որպես ավագանու անդամ առաջադրվել էր 63 թեկնածու, նրանցից  միայն երեքն էին կին, համայնքի ղեկավարի պարագայում կին թեկնածու չի գրանցվել: ԿԸՀ  անդամի փոխանցմամբ,  փետրվարի 14ին անցկացված ՏԻՄ ընտրությունները  դիտարկելու նպատակով տեղական  որևէ կազմակերպություն չի հավատարմագրվել, գրեթե բոլոր տեղամասերում ներկայացված են եղել թեկնածուների մեծ թվով վստահված անձինք, ԶԼՄ-ներ, որոնք ողջ օրվա ընթացքում ներկա են գտնվել տեղամասերում:

Տաթևի փնջում  ընտրության ընթացքին հետևած   «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ  փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը փաստում է՝ «Որոշակի դրական տեղաշարժ ունենք, Տաթևի փնջում մրցակցություն է նկատվում ավագանու համար: Ավագանին իր ներկայացուցիչն ուներ, որը հետևում էր քվեարկության արդյունքներին, ընթացքին, խախտումներին: Կարելի է արձանագրել, որ հետաքրքրությունը  ՏԻՄ մարմինների  նկատմամբ մեծացել է»:

Գորիսի մամուլի ակումբի ղեկավար Սուսաննա Շահնազարյանի հետ  կապը տեսազանգի միջոցով էր,  նրա խոսքով՝    խոշորացման գործընթացի առաջին դրական արդյունքները նկատելի են

«Առաջին դրական արդյունք էր այն առումով, որ   Սյունիքում վերջապես արդար ընտրություններ իրականացվեցին:  Մեր կարծիքով ընտրություններն իսկապես արտահայտեցին բնակիչների կամքը»:

«Լուրջ խախտումներ չեն արձանագրվել»,- ասում է  Երևանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար, Հայկակ Արշամյանը,նա հետևել է , թե ինչպես են ընթանում ընտրությունները Թումանյանում: Մոտ 70 հոգի քվերակությանը մասնակցել է որևէ մեկի օգնությամբ: Արշամյանը փաստում է, որ  միայն օգնությամբ միայն տարեցները չեն քվերակել, այլ օրինակ   երիտասարդներ, ովքեր  պատճառաբանել են, որ տառաճանաչ չեն: Հայկակ Արշամյանը մեկ այլ նկատառում ունի.« Ընտրություններն իրոք դրական անցան: Ոչ մեկս չի կարող ասել, որ ահագնացող կամ սարսափելի խախտումներ տեղի ունեցան»:

Հիշեցնենք, որ ծրագիրը պիլոտային էր: Խոշորացման պատրաստ  դեռ 11 փունջ  կա Վայոց Ձորի,  Սյունիքի, Կոտայքի,  Արարատի և  Արագածոտնի մարզերում:

Back to top button