Միջազգային

Մերկելն ուզում է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները հնարավորինս շուտ վերացնել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի լավ է՝ Ռուսաստանի վրայից պատժամիջոցները վերացնել «վաղ, քան ուշացումով»։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մերկելի կուսակցության ներկայացուցիչներին։

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության համագումարին Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է հանել պատժամիջոցները Ռուսաստանի վրայից և դա անել «այսօր, ոչ թե վաղը»։ Սակայն նա նշել է, որ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը կհիմնվի Ուկրաինայի իրավիճակի հարցով համաձայնագրերի կատարման փաստերի վրա։

Back to top button