ՄիջազգայինՏնտեսական

Նավթի արդյունահանումը չորս երկիր որոշել է սառեցնել

Ռուսաստանը, Կատարը, Վենեսուելան եւ Սաուդյան Արաբիան պայմանավորվել է սառեցնել նավթի արդյունահանումը հունվարի 11- ի մակարդակում։ Այս տեղեկությունից հետո մեկ բարել Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 35 դոլարից, հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին։

Ռոյթերը հայտնել է, որ պայմանավորվածությունը կայացել է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Բանակցություններին մասնակցել են չորս երկրների ոլորտը գլխավորող նախարարները։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ հանդիպման մասնակիցները համաձայնել են սապեռցնել նավթի արդունահանումը հունվարի մակարդակին՝ պայմանավոր որ մյուս նավթարյունահանողները միանան նախաձեռնությանը։

The Wall Street Journal- ը վկայակոչելով ՕՊԵԿ- ի իր աղբյուրները գրում է, որ վերջին օրերին քննարկվում է նավթի հանությը սառեցնելու գաղափարը, ըստ որի՝ բոլոր արդյունահանող երկրները պայմանավորվեն չավելացնեն արդյունահանումը։

Back to top button