

Մարղու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում հայ գերիների իրավունքների խախտումների մասին գործերին: ՄԻԵԴ-ը Հայաստանից ստացված 4 նման գործ նախորդ տարեվերջին կոմունիկացրել է, այսիքն՝ սկսել է դրանց քննությունը: «Ռադիոլուրի» հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով ՄԻԵԴ է ներկայացրել այս գործերից մի քանիսը, խոսել է դրանց ընթացքի, հեռանկարի, նաև նոր շեշտադրումներիրի մասին:
Ըստ Մարդու իրավուքների եվրոպական դատարանի կայքէջում ներկայացված տվյալների ՝ Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայերի իրավունքների խախտման հարցով ներկայացված 3 բողոք արդեն կոմունիկացվել է, այլ ձևակերպմամբ՝ ՄԻԵԴ-ը սկսել է դրանց քննությունը:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը սա կարևոր փոփոխություն է համարում, քանի որ գործերից մի քանիսը դատարան էին ներկայացավել տարիներ առաջ և տևական ժամանակ հայտնի չէր՝ ինչ ընթացք են ստանալու այդ բողոքները:
Գանգատներից մեկը, օրինակ, «Սարիբեկյանը և Բալյանը ընդդեմ Արբեջանի» ներկայացվել էր 2011-ին, միայն 2015-ի վերջին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը սկսել է քննությունը: «Գանգատը ներկայացրել են Ադրբեջանում գերության մեջ հայտնված և մահացած Մանվել Սարիբեկյանի ծնողները, ովքեր վիճարկում են իրենց որդու մահվան հանգամանքերը»:
Դեպքը 5 տարվա վաղեմություն ունի: Հիշեցնենք՝ 2010-ի սեպտեմբերի 11-ին 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անասուններին որոնելիս մոլորվել էր սահմանամերձ գոտում, հետո հայտնվել գերության մեջ` ադրբեջանական կողմից ստանալով «դիվերսանտ, ահաբեկիչ» որակավորումը։ Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել»։
«Պաշտոնական վարկածով ինքնասպանություն է, բայց ծնողները դրան չեն հավատռոմ, վստահ են, որ խոսքը ինքնասպանության իմիտացիայի մասին է, վիճարկում են իրենց որդու մահվան հանգամանքերը»:,- ասում է փաստաբանը։
ՄԻԵԴ-ն այս գործը պետք է քննության առնի միանգամից մի քանի իրավուքների խախտման փաստերը դիտարկելով՝ կյանքի իրավունք, քննության չիրականացում, անմարդկային վերաբերմունք, ընդ որում՝ ոչ միայն Մանվել Սարիբեկյանի, այլ նաև նրա ծնողների նկատմամբ՝ պայմանավորված հանգամանքով, որ դին Հայաստան տեղափոխելն ավելի քան մեկ ամիս է տևել:
Երկրորդը Մանվել Խոջոյանի գործն է. 77-ամյա ծերունին, հիշում ենք, Ադրբեջանի տարածքում հայտնվել էր 2014թ. հունվարի 28-ին: Գերության մեջ նա ենթարկվել էր խոշտանգումների: 2014-ի մարտին վերադարձվել է Հայաստան, բայց առաջացած հիվանդություններից 2014թ. մայիսի 20-ին մահացել էր: Խոջոյանի ընտանիքը վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը։
Երրորդ գործը վերաբերում է Արթուր Բադալյանին, ով նույնպես գտնվել է գերության մեջ, պնդում է որ ենթարկվել է խոշտանգումների:
Երեք գործերից երկուսը կոմունիկացվել են նաև խտրականության հիմքով ՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածով: Այսինքն՝ ՄԻԵԴ-ում վիճարկվում է ոչ միայն հարցը, թե արդյո՞ք խախտվել են այս մարդականց իրավունքերը, այլ նաև այն թե արդյո՞ք այդ խախտումները պայմանավորված չեն եղել էթնիկ պատկանելությամբ: «Սա նորություն է, նոր կոնտեքստ է այն գործերի համար, որոնք վերաբերում են մեր գերիներին: Դրանց վերաբերյալ ձևավորվում է ընդհանուր մոտեցում Կոնվեցիայի 14-րդ ՝ խտրականությունն արգելող հոդվածի առանցքով: Եվ ամենահետաքրքիրը, որ այս գործերը կոմունիկացնելուց հետո ՄԻԵԴ-ը քննության ընդունեց Սաֆարավի դեպքի հետ կապված գործը, որտեղ էլի հարց է բարձրացվում խտրականության հիքմով»:
Ի դեպ, գործերից մի քանիսով Հայաստանը հերգրավվել է որպես երրորդ կողմ: Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա Արա Ղազարյանը ենթադրում է, որ ՄԻԵԴ-ը կարձանագրի խտրականոսւթյան արգելքի խախտում, ինչը, ըստ նրա, իրավական լուրջ կռվան կդառնա Հայաստանի համար։ Հնարավոր քաղաքական կռվանների թեման Ղազարյանը նախընտրում է թողնել քաղաքական գործիչների քննարկմանը:
Հավելենք, որ գործերն այս պահին փոխադարձ պարզաբանումների փուլում են: Ադրբեջանի կառավարությունը ներկայացնում է իր նկատառումները , բողոքը ներկայացնող կողմը ՝ իրենը: Այս փուլի ավարտից հետո մնում է սպասել վճիռներին: