Մշակույթ

Հոբելյանական համերգ՝ նվիրված Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ` ս. թ. փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին:

Համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի Արքայական բալետի առաջատար արտիստները, ինչպես նաև կկայանա վերականգնված «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը (երաժշտությունը` Գրիգոր Հախինյանի, բեմադրիչ՝ Նորայր Մեհրաբյան): Լոռեցի Սաքոյի դերում՝ Շվեդիայի Արքայական բալետի հիմնական մենապարող՝ Արսեն Մեհրաբյան:

Back to top button